Վրաց-ամերիկյան զորավարժությունների հետաձգումը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը. Զուրաբիշվիլի
Վրաց-ամերիկյան Noble Partner զորավարժությունների անցկացումն անորոշ ժամկետով հետաձգելը սպառնալիք է Վրաստանի պաշտպանունակությանը՝ հայտարարել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Դա վնասում է ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական գործընկերությանը։ Սա մեծ վտանգ է մեր պաշտպանունակության և այն ամենի համար, ինչի շնորհիվ առ այսօր կառուցվել է մեր բանակը։ Եվ այդ ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր իշխանությունը չի հասկացել, թե որտեղ են իր ընկերները, իսկ որտեղ են թշնամիները»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նրա խոսքով՝ երկրում խաղաղություն չի լինի, եթե այն հայտնվի մեկուսացման մեջ: Զուրաբիշվիլին համոզմունք է հայտնել, որ առանց գործընկերների և բանակի հզորացման՝ ոչ մի ռեսուրս չի լինի: