Հունգարիան չեղարկել է Գերմանիայի արտգործնախարարի այցը
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի՝ հուլիսի 8-ին նախատեսված այցը Հունգարիա տեղի չի ունենա։ Հունգարական կողմը վերջին պահին չեղարկել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պետեր Սիյարտոյի հետ նրա հանդիպումը Բուդապեշտում։ Դա հուլիսի 5-ի երեկոյան հաստատել է Գերմանիայի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ Բերբոկի այցը Բուդապեշտ կկազմակերպվի ավելի ուշ։
Գերմանական կողմը ափսոսանք է հայտնել Աննալենա Բերբոկի այցի չեղարկման կապակցությամբ։
«Երկու արտգործնախարարների լուրջ և անկեղծ զրույցը շատ կարևոր կլիներ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա կատարած անսպասելի և չհամակարգված այցից հետո»,- ըստ Deutsche Welle-ի՝ ասված է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։