Ադրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը և Չինաստանը շուտով կդառնան ռազմավարական գործընկերներ, Չինաստանը կաջակցի Ադրբեջանի անդամությանը շանհայյան համագործակցությանը, իսկ սա դեպի BRICS տանող պլացդարմ է։
Հայաստանը բաց է թողնում հնարավորությունների բոլոր պատուհանները, իսկ Ադրբեջանը հմտորեն օգտվում է հնարավորություններից, ձգտելով դառնալ նաև տնտեսական և քաղաքական իմաստով ուժեղացող Գլոբալ Հարավի եթե ո՛չ մասը, ապա դաշնակիցը։
Ադրբեջանի յուրաքանչյուր հաջողություն Հայաստանի համար ստեղծում է մարտահրավերներ, որոնք ամեն օր ավելի են սաստկանում»։