Մոնիկա Բելուչին և Թիմ Բարթոնը միասին հայտնվել են կարմիր գորգին
59-ամյա Մոնիկա Բելուչին հանրությանը ներկայացել է սիրելիի՝ Թիմ Բարթոնի ուղեկցությամբ։ Զույգը բառացիորեն ճառագում էր երջանկություն, սեր ու գլամուր։
Հոլիվուդի ամենագունեղ զույգերից ոմանք ներկա են գտնվել Globo d’Oro 64-րդ մրցանակաբաշխությանը: Թիմն ու Մոնիկան ընտրել են տոտալ սև լուք։ Բելուչին զգեստի վրայից հագել է երկար կիսաթափանցիկ վերարկու։ Նա կերպարը լրացրել է ոսկե չոկերի և մատանու լակոնիկ զարդերի հավաքածուով:
Դերասանուհին ու ռեժիսորն անընդհատ իրար ձեռք բռնած՝ ուշադրության նշաններ են ցույց տվել միմյանց։ Ինչպես ավելի վաղ գրել էինք, Մոնիկա Բելուչիի և Թիմ Բարթոնի հարաբերությունների մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ ֆրանսիական Paris Match թերթը շապիկին աստղերի ժամադրությունից լուսանկար էր հրապարակել։ Իսկ շուտով համացանցում հայտնվեցին կադրեր, որտեղ նրանք համբուրվում են, փոխանցում է Showbiz-ը։