Իրանի նախագահի ընտրության երկրորդ փուլում նախնական տվյալով հաղթել է Մասուդ Փեզեշքիանը
Իրանի առողջապահության նախկին նախարար, ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը հաղթել է նախագահի ընտրության երկրորդ փուլում։ Այս մասին հայտնել է ընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։
Բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո, նախնական արդյունքներով, Մասուդ Փեզեշքիանը ստացել է 16 384 403 ձայն կամ ընդհանուր ձայների առնվազն 53,6 տոկոսը՝ դառնալով ժամանակակից Իրանի 9-րդ ընտրված նախագահը։
Նրա մրցակիցը՝ պահպանողական Սայիդ Ջալիլին, հավաքել է 13 538 179 ձայն կամ ձայների 44,3 տոկոսը։