Վրաստանի ՊՆ-ն արձագանքել է ԱՄՆ-ի կողմից զորավարժությունների հետաձգմանը
ԱՄՆ-ն անորոշ ժամանակով հետաձգել է Noble Partner զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Վրաստանի հետ համատեղ։ Միաժամանակ նշվել է, որ զորավարժությունների հետաձգումը չի ազդի երկկողմ հարաբերությունների վրա։
Վրաստանի ՊՆ-ն ափսոսանք է հայտնել և նշել, որ կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ։
«Վրաստանի պաշտպանության նախարարությունը ափսոսում է վրաց-ամերիկյան զորավարժություններն անորոշ ժամկետով հետաձգելու համար։ Վրաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ չնայած զորավարժությունների հետաձգմանը»,- ասված է հայտարարությունում։