Սպասվող տեղումները առանձնապես չեն կարող ազդել ձեր հանգստյան օրերի պլանների վրա. Սուրենյան
![](/timthumb.php?src=disc/05-07-24/5bcf52b61dc6ce589aca533b90435e51.jpg&w=450)
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը երեկոյան ժամերից մինչև հուլիսի 10-ը սպասվող տեղումները լինելու են կարճատև և ոչ համատարած:
«Դրանք առանձնապես չեն կարող ազդել ձեր հանգստյան օրերի պլանների վրա: Ձեզ բարի հանգիստ»,-գրել է նա: