ԵՄ-ն աջակցում է ՀՀ ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Հայաստանում ԵՄ պատվիրակություն
![](/timthumb.php?src=disc/05-07-24/591c16dbb071171a64e34ef47cc21954.jpg&w=450)
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը շնորհավորել է Հայաստանին Սահմանադրության օրվա առիթով: Ուղերձը հրապարակված է պատվիրակության Ֆեյսբուքի էջում:
«ԵՄ-ն աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ մենք հաստատուն աջակցություն ենք հայտնում ժողովրդավարական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։
#ԱվելիՈւժեղենքՄիասին»,- գրված է ուղերձում: