«Քաղաքումի» Նարեկը, «Վերվարածների» Համեստն ու «Անծանոթի» Անին. Շանթ հեռուստաընկերության դերասանները՝ մեկ բեմում
Նոր կազմավորված Temp Art թատերախումբն ամանորին ընդառաջ անակնկալ է պատրաստել հանդիսատեսի համար: Այսպիսով՝ վաղը՝ դեկտեմբերի 24-ին Գեղագիտության կենտրոնի «Մետրո» թատրոնում կկայանա Ծովինար Գևորգյանի «Երջանկության մոլորակը կամ Լուսերեսն ու Վարդերեսը» ամանորյա մանկական հեքիաթ ներկայացման պրեմիերան:
Ներկայացմանը ներկա կլինեն հայտնի և սիրված դերասաններ, նրանց թվում նաև «Քաղաքում» հեռուստասերիալից հայտնի Նարեկը՝ նույն ինքը Հայկ Պետրոսյանը:
Թատերախմբի անդամների խոսքով՝ իրենք հույս ունեն իսկական և անմոռանալի հեքիաթ մատուցել երեխաներին և դրանով իսկ ստիպել նրանց հավատալ հեքիաթների իրական լինելուն:
Հավելենք, որ ներկայացման բեմադրող ռեժիսորն Անի Բայաթյանն է, պարերը՝ Նակա Միրզոյանինը, նկարիչը Նարեկ Քեշիշյանն է, պրոդյուսերը՝ Միքայել Բագրազյանը։
Դերերում' Տաթևիկ Գրիգորյան, Անի Բայաթյան, Արթուր Պետրոսյան, Սոնա Մարտիրոսյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Պետրոսյան, Նանա Ղահրամյան: