Սահմանադրությունը պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները. Տիգրան Ավինյան
![](/timthumb.php?src=disc/05-07-24/f28246efd683c15fa05b5ce4f178eb4c.jpg&w=450)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։
Հայաստանի Հանրապետության համար կարևոր այս օրը բոլորիս հիշեցնում է մեր իրավունքների և պարտականությունների մասին։ Միևնույն ժամանակ հիշեցնում նոր իրողությունների և այդ իրավիճակում պատշաճ արձագանքելու, մարդու և քաղաքացու իրավունքներն առավելագույնս պաշտպանելու մասին։
Սահմանադրությունը որպես Մայր օրենք պետք է լավագույնս արտահայտի մեր ժողովրդի ձգտումներն ու կարիքները՝ ապահովելով մեր երեխաների համար ավելի լավ ապագա», - ասված է ուղերձում։