Որքան շատ է իշխանությունն օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերը, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից. Տիգրան Աբրահամյան
Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:
6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյունները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:
Սրանց նպատակը` հայրենիքը տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է», - գրել է նա: