Քննարկվել են միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը
ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը՝ կազմված ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի, Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի ներկայացուցիչներից, հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ քննարկելու միջխորհրդարանական հարաբերություններն ու հայ-ամերիկյան փոխգործակցության խորացման հարցերը։
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։