Իրանում ընթանում է նախագահի ընտրության երկրորդ փուլի քվեարկությունը
Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրության քվեարկության երկրորդ փուլը: Քվեարկության մեկնարկի մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին:
Իրանի ղեկավարի պաշտոնի համար պայքարն ընթանում է ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանի և պահպանողական Սայիդ Ջալիլիի միջև:
Երկրի ՆԳՆ-ի տվյալով՝ ընտրությունում քվեարկելու իրավունք ունի մոտ 62 մլն քաղաքացի: Ամբողջ երկրում գործելու է ավելի քան 59 հազար տեղամասային կենտրոն։ Երկրի սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար տեղամասեր կբացվեն 95 երկրում: Տեղամասային կենտրոնները բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին և կփակվեն 18:00-ին: