Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը
Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Օրակարգում 13 հարց է:
Խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը, Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:
Օրակարգում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցերը: