Գենադի Տավարածյանն ազատվել է պաշտոնից
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գենադի Տավարածյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից ազատելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, Գենադի Տավարածյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում: