Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլոր իշխանությունների հետ սերտ կապեր հաստատած գործարար Սամվել Ալեքսանյանի փեսա Դավիթ Դավթյանի «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը հողամաս է վաճառել, գրել է «Հրապարակ»-ը։
Ավինյանի որոշման մեջ նշված է՝ Կոմիտասի պողոտայի հ.60 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ 1» ՍՊԸ-ին պատկանող հողամասին կից՝ Կոմիտասի պողոտայի հ.60/15 հասցեում գտնվող 504.92քմ մակերեսով հողամասը որպես ընդլայնում, կառուցապատման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) ընկերությանը` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 3-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 70 միլիոն 398 հազար դրամ
Դեռ տարվա սկզբին «Հրապարակ»-ը գրել էր, որ Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկի ամուսինը Արաբկիրում շուրջ 5500 մետրի վրա կառուցելու է 16 հարկանի էլիտար շենքեր։ Ամիսներ առաջ Երեւանի ավագանու նիստից մեկ օր առաջ ՔՊ-ականները հրատապ կարգով հողօգտագործման հանձնաժողովի նիստ էին գումարել եւ հողի նշանակությունը փոխելու հարցերի արանքում «սղացրել» էին Սամվել Ալեքսանյանի փեսային պատկանող «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ընկերությանը շինթույլտվություն տալու հարցը։