Ուկրաինան ենթարկվել է ռուսական հարձակման․ զոհեր կան
«Չորեքշաբթի Դնեպր քաղաքը ենթարկվել է ռուսական հարձակման, որի հետևանքով զոհվել է հինգ մարդ»,- ասել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը հայտնել է, որ Դնեպրի ուղղությամբ են արձակվել հրթիռներ և գրոհային անօդաչուներ, խոցվել է առևտրի կենտրոնը, տուժածների թիվը հասել է 53-ի։
ՌԴ ՊՆ-ն պաշտոնապես չի մեկնաբանել հարվածը, որոշ աղբյուրների համաձայն՝ թիրախում է եղել Южмаш հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների գործարանը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ամենօրյա հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ գիշերը ռուս զինվորականները Կուրսկի շրջանից Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 22 «Shahed 136» հարվածային անօդաչու թռչող սարք, որից 21-ը խոցվել է։