Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ․ քաղաքապետարան
![](/timthumb.php?src=disc/04-07-24/eba6e262c624c131b242294dd2a9a2ff.jpg&w=450)
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը:
Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,–ասված է հայտարարության մեջ: