Ինչ-որ «moneyarix» համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել․ Մարտիրոսյանը զգուշացնում է
![](/timthumb.php?src=disc/04-07-24/16a13b85b70b7e1799dba37c0ce58738.jpg&w=450)
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրում է․
«Վերջին երկու ժամում արդեն հինգերորդ մարդն է գրում, որ ինչ-որ moneyarix համակարգում գումար են «ներդրել» ու հիմա չեն կարողանում հանել։ Ինչ-որ լրացուցիչ գումար են ուզում։ Որը որ վերցնեն, էդ էլ, բնականաբար, կկորի։
Եվս 246 անգամ հորդորում եմ եւ մորդորում - չի կարելի ամեն մի անծանոթի ասած տեղ գումար տեղադրել։ Նույնիսկ, եթե ինքը ինչ-որ սերտիֆիկատների նկար ա ուղարկում։ Շատ վստահ ա խոսում։ Արհեստական բանականություն ա, իբր, օգտագործում։
Մենակ էսօր ինձ գրածները կորցրել են մոտավորապես 150 հազար դոլար։ Նվիրել ինչ-որ ժուլիկներին»։