Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
![](/timthumb.php?src=disc/04-07-24/fadf5f905e0121d88ba3183b701cc30f.jpg&w=450)
Այսօր՝ հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: