ԱՄՆ-ն նախատեսում է 48 F-35A կործանիչներ տեղակայել Ճապոնիայում
![](/timthumb.php?src=disc/04-07-24/5952cc2504c183f26503959ed6051154.jpg&w=450)
ԱՄՆ-ն ծրագրում է առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայում տեղակայել հինգերորդ սերնդի 48 F-35A կործանիչներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայասին։
Նրա խոսքով՝ առաջիկա մի քանի տարիներին Ճապոնիայի Միսավա ռազմաօդային բազայում կտեղակայվեն 48 F-35A կործանիչներ և 36 F-16 կործանիչներ։
«Մենք դա դիտարկում ենք որպես քայլ, որն ուղղված է ինչպես ԱՄՆ Զինված ուժերի ներուժի, այնպես էլ ճապոնա-ամերիկյան դաշինքի զսպման ու հակազդման ներուժի հետագա մեծացմանը»,- նշել է նա։
Ավելի վաղ համապատասխան պլանների մասին հայտնել էր նաև Պենտագոնը: