Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ հոսպիտալացված քաղաքացիների թվում կան երեխաներ
![](/timthumb.php?src=disc/04-07-24/f44ebf6b7518107e059b20ef17f0ba3f.jpg&w=450)
Այսօր՝ հուլիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։