Կյանքից հեռացել է 27-ամյա վրացի ըմբիշ, աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր Նուգզարի Ցուրցումիան
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան իր խորին ցավակցությունն է հայտնում Վրաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ Աշխարհի չեմպիոն և բազմակի մրցանակակիր, տաղանդավոր ըմբիշ Նուգզարի Ցուրցումիայի մահվան կապակցությամբ:
«Այս կորուստը ոչ միայն Վրաստանինն է և վրացի ժողովորդինը, այլև ամբողջ ըմբշամարտի ընտանիքինը:
Նա ուժեղ մրցակից էր, հարգալից և շատ տաղանդավոր: Մենք բոլորս կորցրինք վառ անհատականության:
Հանգչիր խաղաղությամբ, Նուգո»,- ասվում է հաղորդագրությունում։