45 կիլոգրամ. Զեփյուռ Բրուտյանը ծննդաբերությունից մեկ տարի անց վերադարձել է նախկին քաշին
Զեփյուռ Բրուտյանն ու Պավել Պրիլուչնին ծնողներ են դարձել անցյալ տարվա ապրիլի վերջին։ Նրանք որդի են ունեցել, ում անունը Միքայել են դրել։ Երեխայի ծնվելուց բառացիորեն մեկ շաբաթ անց դերասանուհին սկսել է վերադառնալ մարզումներին:
Դերասանուհին պատմել է, որ վերջապես վերադարձել է նախկին քաշին՝ 45 կիլոգրամ։ Ինչպես պարզվում է, Բրուտյանը ծննդաբերությունից հետո կշռում էր 64 կգ։ Նիհարելու համար արտիստը ճիշտ է սնվել և կանոնավոր մարզվել։
Ավելի վաղ Զեփյուռը ցույց էր տվել, թե ինչպես է կերակրում Պավելին ու նրա որդուն։ Նա նշել էր, որ Միքայելը և նրա հայրը ուտում են նույն բաղադրիչներից պատրաստված ուտեստներ։
Դերասանուհին նաև մանրամասներ էր հայտնել երեխայի բնավորության մասին. Զեփյուռը նկատել է, որ տղան արդեն առաջնորդի որակներ ունի: