Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը վաճառում են իրենց առանձնատան իրերը
Մինչ երկրպագուները Բեն Աֆլեքի և Ջենիֆեր Լոպեսի հաշտության հույս ունեն, զույգը կարծես թե վաղուց է ամեն ինչ որոշել։ Նրանք սկսել են վաճառել իրենց առանձնատանը եղած արվեստի գործերը, որը ևս հանվել էր վաճառքի։
Page Six-ի ինսայդերը հայտնել է, որ դերասանները վաճառում են իրենց ունեցվածքը կոլեկցիոներներին: Հունիսի սկզբին նրանցից ձեռք են բերվել արվեստի բազմաթիվ նմուշներ իրենց առանձնատանը, որը նույնպես վաճառքի է հանվել։
Հստակ հայտնի չէ, թե ինչ թանկարժեք իրեր են պահվել հայտնիների տանը, սակայն դրանցից մի քանիսը հայտնվել են Ջեյ Լոյի անձնական լուսանկարներում։ Օրինակ՝ ճաշասեղան՝ աթոռով և հսկայական բյուրեղյա ջահով, որն իբր արժե գրեթե 9 միլիոն ռուբլի, և փոփ-արտ ոճի նկարներ։
Մայիսին Բեն Աֆլեքն անտեսել էր Met Gala-ն և «Ատլաս» ֆիլմի պրեմիերան, որտեղ Ջենը խաղում էր գլխավոր դերը։ Երգչուհին միջոցառումներին ներկա է եղել միայնակ։ Այդ ժամանակ Բենի ընկերները հայտնել էին, որ նա բառացիորեն շատ բան է հասկացել կնոջ հետ հարաբերություններից, իսկ Մեթ Դեյմոնը առհասարակ խորհուրդ չի տվել Աֆլեքին ամուսնանալ Լոպեսի հետ:
Օրերս հայտնի դարձավ, որ մինչ Ջենիֆեր Լոպեսը մենակ հանգստանում է Իտալիայում, իսկ Աֆլեքը տնից հանել է իր իրերը։ Թվում է, թե շատ քիչ ժամանակ է մնացել ամուսնալուծության մասին ամպագոռգոռ հայտարարությանը սպասելուն, բայց դա այլևս անակնկալ չի լինի։