Հայաստանը ԵՄ-ի հետ ունի բովանդակային նոր գործընկերություն. ՀՀ ԱԳ նախարար
Ես ուզում եմ առանձնահատուկ շեշտել, և Դուք, վստահաբար, տեղյակ եք այդ մասին, ինքներդ էլ հետևել եք, թե ինչ ոգևորությամբ Հայաստանում ընդունեցին Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու լուրը, և սա շատ կարևոր նշանակություն ունի ոչ միայն Հայաստան-Վրաստան հարաբերությունների համատեքստում, այլև ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Այդ մասին Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանը ևս ԵՄ-ի հետ ունի բովանդակային, ըստ էության, նոր գործընկերություն, գործընկերության նոր օրակարգ, և մենք բացահայտում ենք միասին ԵՄ-ի հետ հորիզոններ, որոնք մինչ այժմ ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում չբացահայտված էին: Սահմանում ենք նոր հեռանկարներ և նոր տեսլականներ»,- նշեց Արարատ Միրզոյանը: