Որոնվում են մայրն ու 5 երեխաները. նրանք տաքսիով մեկնել են Երևան, իջել և հեռացել անհայտ ուղղությամբ
Ոստիկանության Աշոցքի բաժինը որպես հարազատի հետ կապը կորցրածի որոնում է 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանին և նրա 5 անչափահաս երեխաներին:
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ:
Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: