Դեսպան Թըրներն ու Նաննա Սկաուն Ջերմուկում են
Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Նաննա Սկաուն Ջերմուկում են։ Այդ մասին ասված է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի Ֆեյսբուքի էջում:
«ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ֆինանսավորմամբ Ջերմուկում իրականացվել են մի շարք ծրագրեր (ներառելով նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրերը)։
Գոհունակություն հայտնելով գրանցված արդյունքների կապակցությամբ՝ կարևորվել է ծրագրերի շարունակականության ապահովումն ու նոր ուղղությունների դիտարկումը:
Սա դեսպանի երկրորդ այցելությունն է Ջերմուկ, և, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, համագործակցությունը՝ տարբեր ծրագրերի տեսքով կդառնա շարունակական»,- նշված է գրառման մեջ։