Միջադեպ ռեստորանում՝ Ջերմուկի գնդի հրամանատարի մասնակցությամբ (տեսանյութ)
ArmLur.am-ը հրապարակել է տեսանյութ, ըստ որի մայիսի 24-ին Ջերմուկի «Ստեյթ Հաուզ» ռեստորանում միջադեպ է եղել Ջերմուկի գնդի հրամանատար Արման Մովսիսյանի մասնակցությամբ։
ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ վարույթ է նախաձեռնվել, սակայն մտավախություն կա, որ իրավապահները քննությունը օբյեկտիվ չիրականացնեն:
ՔԿ-ից լրատվամիջոցին հայտնել են. «Տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն, կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ վարութային գործողություններ, նախաքննությունը շարունակվում է, այս պահին քրեական հետապնդում որևէ անձի նկատմամբ վարույթով դեռևս հարուցված չէ»: