3 զինվորի մահ՝ 18 օրում. պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար. իրավապաշտպան
ՊՆ-ն այսօր հաղորդել է հերթական զինծառայողի մահվան գույժը։
«Պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանը 21 տարեկան էր, տան ավագ որդին, հայր չուներ։ 3 զինվորի մահ՝ 18 օրում։ Ոչ մի փոփոխություն բանակում, զինվորները շարունակում են կյանքից զրկվել խաղաղ պայմաններում։
Մոտ մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայող Դավիթ Ներսիսյանը, ըստ ՊՆ-ի հաղորդագրության, մահացել է 20 րոպեի ընթացքում։ Շարքում կանգնած ինքնազգացողությունը վատացել է և 20 րոպե հետո մահացել։ Խայտառակ հաղորդագրություն։
ՊՆ-ն սուրբ է և արդար, հատկապես Պապիկյանի օրերում։ Զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել զինկոմիսարիատների խիստ հսկողության ներքո, իսկ եթե մեկը ձայն հանի վարչապետի և Պնախարարի մակարդակով՝ հրապարակային մեղադրանք, սպառնալիք է իջեցվում ընտանիքի հասցեին։ Հիշեք ձնաբուքից մահացած զինվորի դեպքը։
Դեռ զինվորին հողին չհանձնած՝ ընտանքը մեղայական խոսքերի փոխարեն լսում էր մեղադրանքներ ու սպառնալիքներ Ազգային ժողովի ամբիոնից։ Ոչ պատասխանատվություն, ոչ էլ սովորական մարդկային կարեկցանք։
Պետությունն է պատասխանատու զինվորի կյանքի համար»,- Facebook-ում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։