Արևելյան գործընկերությունը հաջողված է, այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի. ԱԽ քարտուղար
Այն կարծիքին եմ, որ Արևելյան գործընկերությունը հաջողված է, այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի։ Այս մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման ժամանակ իր ելույթի շրջանակում։
«15 տարի առաջ, երբ Արևելյան գործընկերությունը ստեղծվում էր, հետխորհրդային երկրներն ավելի շատ իրար նման էին, այսպես ասած՝ ստարտային իրավիճակը, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր այս անդամ երկրներին: Սա է առանձնահատկությունը, և, կարծում եմ՝ սա արժի հաշվի առնել, բայց այն, որ սա հաջողված է, միանշանակ է»,- ասաց Արմեն Գրիգորյանը: