Քանաքեռում հայտնի քրեական հեղինակության մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված վիճակում
Հուլիսի 2-ին, ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, այն մասին, որ Երևանի բնակիչ 39-ամյա Գագիկ Հ․-ն իր մոտ պահում է ապօրինի զենք ու զինամթերք և երբեմն էլ կրում է այն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաները պարզել են, որ Գագիկ Հ․-ն գտնվում է Երևան քաղաքի Արամի և Աբովայն փողոցների խաչմերուկում, որտեղ էլ ապօրինի զենք, զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով քրեական հետախույզները ձերբակալել են նրան և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտներով և մոխրացված հետքերով կաթոցիչ, ինչպես նաև ծալովի դանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիետի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով Գագիկ Հ․-ն նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում սպանության համար և Քանաքեռում հայտնի է որպես քրեական հեղինակություն։