Հայ ժողովուրդն ակնկալում է ժողովրդավար պետությունների աջակցությունը. Արթուր Հովհաննիսյան
Չկա´ ազատություն, չկա´ խաղաղություն՝ առանց ժողովրդավարության: Կեցցե´ ժողովրդավարությունը: Այդ մասին ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Հայ ժողովուրդն իր ազատության և անկախության համար պայքարի ընթացքում ակնկալում է ժողովրդավար պետությունների աջակցությունը, հանուն ազատության հաղթանակի»,- նշել է նա: