Հետախուզվում էր գողության մեղադրանքով
![](/timthumb.php?src=disc/03-07-24/66f25bc80feae7f997f47b850f889f38.jpg&w=450)
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Վահան Ս.-ին: Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: