Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. վիրավորները ձորից դուրս են բերվել և տեղափոխվել հիվանդանոց
![](/timthumb.php?src=disc/03-07-24/863f382b528282a837b11c1b9422e400.jpg&w=450)
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր բախվել է քարերին և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացները, ապա օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայութան Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկներն ու «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Փրկարարներն ու պարեկները մեծ դժվարությամբ վիրավորներին ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու դուստր են: