Մեկ օրում գրանցվել է 14 պատահար. 1 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 2-3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, խարդախության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ինքնավնասման՝ 4-ական, մարդու առևանգման՝ 3, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման ու մշակութային արժեքների և ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգության՝ 2-ական, խոշտանգման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, սառը զենքի հայտնաբերման, ինքնիրավչության, առողջությանը թեթև վնաս պատճառելու, ծնողից երեխային բաժանելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինքնիրավչության ու սնանկության ընթացքում անօրինական գործունեության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2 և բնակարանային գողության՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 25-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։