Հայտնի են Արսեն Եղիազարյանի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողները
Հայաստանի շախմատի ակադեմիայում այսօր տեղի ունեցավ կայծակնային շախմատի մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի վաստակավոր մարզիչ Արսեն Եղիազարյանի հիշատակին: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
9 խաղափուլերի արդյունքներով մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ շախմատիստները՝
1-ին տեղ՝ ՄՎ Արթուր Դավթյան՝ 8.5 միավոր,
2-րդ տեղ՝ ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 7.5 միավոր ,
3-րդ տեղ՝ ՄԳ Լևոն Բաբուջյան՝ 7 միավոր,
4-րդ տեղ՝ ՄԳ Էմին Օհանյան՝ 7 միավոր,
5-րդ տեղ՝ ՄԳ Շանթ Սարգսյան՝ 7 միավոր։
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ ԿՄՎ Մարիամ Մկրտչյան՝ 6 միավոր։
Լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից՝ Գաբրիելա Հարությունյան՝ 5.5 միավոր։
Լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Գաբրիելա Բալոյան։