Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում
Թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց Ուիմբլդոնում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա 4 մրցաշարերից հերթականի` Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի առաջին շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 123-րդ ռակետ, չեխ Վիտ Կոպրիբայի հետ:
Մոտ 1 ժամ ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչն առավելության հասավ երեք սեթում` 6:1, 6:2, 6:2 հաշվով:
Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի 7-ակի հաղթող է: