Սյունիքում նոր հուշարձաններ են հայտնաբերվել, կազմվել են պահպանական գոտիների նախագծեր
![](/timthumb.php?src=disc/02-07-24/752acb7e5ea6360d0c9974b7d37304dc.jpg&w=450)
2024 թ․ հունիսին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (հնագետ՝ Ա․ Ջուլֆալակյան, ճարտարապետ՝ Գ․ Գյուլամիրյան), համաձայն առաջադրանքի, ուսումնասիրություններ է կատարել ՀՀ Սյունիքի մարզի Սվարանց, Տանձատափ, Հալիձոր, Հարժիս, Տաթև գյուղերում։
Այս մասին տեղեկանում ենք «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական Կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
Հորդառատ անձրևներով ուղեկցվող դաշտային աշխատանքների արդյունքում արշավախումբը հայտնաբերել է մի քանի նոր հուշարձաններ, որոնցից է Հալիձոր գյուղի նորահայտ քարայրը, և կազմվել են դրանց պահպանական գոտիների նախագծերը։