Հնդկաստանում ավելի քան հարյուր մարդ է մահացել՝ կրոնական փառատոնի ժամանակ հրմշտոցի հետևանքով
Առնվազն 107 մարդ, հիմնականում կանայք, զոհվել են Հնդկաստանի հյուսիսային Հաթրաս քաղաքում կրոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է նշված քաղաքի ոստիկանությանը:
Միջադեպը տեղի է ունեցել կրոնական քարոզիչ Բհոլ Բաբայի կոչից հետո։ Փրկվածներից մեկի խոսքով՝ հրմշտոցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կրոնական միջոցառումն ավարտվել է, և բոլորը սկսել են հեռանալ հավաքի վայրից։
«Տեղում հավաքվել էր հետևորդների հսկայական բազմություն։ Ելք չկար, բոլորը ընկան իրար վրա, և սկսվեց հրմշտոց։ Երբ ես փորձեցի հեռանալ, դրսում կայանված մոտոցիկլետներ կային, որոնք փակեցին իմ ճանապարհը։ Շատերը կորցրել էին գիտակցությունը, իսկ մյուսները մահացել են»,- պատմել է տուժածներից մեկը։
Միջադեպի ստույգ պատճառները հետաքննվում են։ Ուտար Պրադեշի գլխավոր նախարար Յոգի Ադիթյանաթը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և հրահանգել է Հաթրաս քաղաքի և շրջակայքի իշխանություններին արագացնել փրկարարական և օգնության աշխատանքները: Նա նաև հետաքննություն է իրականացրել միջադեպի պատճառների վերաբերյալ՝ Ագրայի ոստիկանության և Ալիգարհի հանձնակատարի ղեկավարությամբ: