Սիրիայում հակաթուրքական ակցիաներ են
Առնվազն չորս մարդ զոհվել, 20-ը վիրավորվել են հակաթուրքական ցույցերի ժամանակ, որոնք անցկացվել են Թուրքիայի բանակի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
Ինչպես տեղեկացնում են Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հուլիսի 1-ի երեկոյան հաղորդել է Մարդու իրավունքների պահպանման մոնիթորինգի սիրիական կենտրոնը։
Կազմակերպության տվյալներով՝ բողոքներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ, նրանցից ոմանք զինված են եղել։ Ցուցարարները պոկել են թուրքական դրոշները։ Աֆրին և Ջերաբուլուս քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և թուրք զինվորների միջև, ինչն էլ հանգեցրել է զոհերի։