Օրբանը ժամանել է Կիև
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը այսօր առավոտյան ժամանել է Կիև։ Նա Ուկրաինա չէր այցելել ո՛չ Վոլոդիմիր Զելենսկու, ոչ էլ Պետրո Պորոշենկոյի պաշտոնավարման շրջանում: Օրբանի նախորդ այցը Կիև եղել էր 2012 թ․։
Լրատվամիջոցների տվյալով՝ նախատեսվում են Օրբանի բանակցությունները նախագահ Զելենսկու և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղարն էլ հայտնել է, որ բանակցությունների գլխավոր թեման խաղաղության հասնելու հնարավորությունն է։ Նշվում է նաև, որ քննարկվելու են Հունգարիայի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր:
Օրբանն ու Զելենսկին նախորդ շաբաթվա կարճ հանդիպում էին ունեցել Բրյուսելում՝ ԵՄ գագաթնաժողովի շրջանակում։ Հուլիսի 1-ից Հունգարիան ստանձնել է նախագահությունը ԵՄ խորհրդում։