«Շիրակ» օդանավակայանից ահազանգը ստացել ենք, փրկարարներն աշխատում են. ՆԳՆ
Այսօր ժամը 08:50-ին Ոստիկանությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացել:
Tert.am-ի հետ զրույցում ավելի վաղ տարածված տեղեկությունը հաստատեց Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Նման ահազանգ ունենք, դեպքի վայրում են ոստիկանները, զուգահեռ ճշտվում է նաև ահազանգի իսկությունը:
Տեղում ոստիկանական և փրկարարական խմբեր են աշխատում.»,-ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատակիցները տարհանվել են, դեպքի վայրում են ոստիկանները։