Կրակոցներ՝ Երևանում. ոստիկանները հայտնաբերել են ատրճանակից կրակված 10-ից ավելի պարկուճ
![](/timthumb.php?src=disc/02-07-24/cd47976ede7ccdffb0e857115c895226.jpg&w=450)
Հուլիսի 1-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցում կրակոցներ են հնչել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկաններն ու պարեկները Ե. Կողբացի 49 շենքի դիմացից և մոտ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա՝ դեպի Ամիրյան փողոց, հայտնաբերել են ատրճանակից կրակված 11 պարկուճ։
Տարածքը պարեկներ Արթուր Ավետիսյանը ու Նորայր Խալաթյանը սահմազատել են։
Դեպքի մասին ոստիկանության կենտրոնական բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և սպասում են, որպեսզի ժամանեն քննչական խումբն և փորձաքրեագետները։
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայությունը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։