Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ կան
![](/timthumb.php?src=disc/02-07-24/f1dad8541fdfcc17131cd5a88004d435.jpg&w=450)
Հուլիսի 2-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Վ. Ս.-ն (ծնված 1993 թ) և Ա. Ա.-ն (ծնված 2003 թ.) դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ա․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ․ Ս.-ինը՝ բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։