Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու բացառիկ հնարավորություն կա․ Բլինքեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանավորվածությունների ձեռքբերման բացառիկ հնարավորություն կա։
«Մենք ակտիվորեն հետամուտ ենք եղել դիվանագիտական ճանապարհով՝ փորձելով Ադրբեջանին և Հայաստանին մոտեցնել խաղաղության համաձայնագրերին։
Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես հասանելի է հիմա։ Այս մասին ես խոսել եմ ընդամենը մոտ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Կարծում եմ, որ դա իրագործելի է և լիովին համապատասխանում է Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների, ինչպես նաև ողջ տարածաշրջանի շահերին»,- հավելել է նա։