Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Բելգիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Այսօր կայացավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների միջև։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ Դիդյե Դեշամի թիմի։
Առաջին խաղակեսում թիմերը չկարողացան գտնել մրցակիցների դարպասի բանալին։ Միայն խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ ֆրանսիացիների կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Ռանդալ Կոլո Մուանին։
Քառորդ եզրափակիչում ֆրանսիացիների մրցակիցը կլինի Պորտուգալիա-Սլովենիա հանդիպման հաղթողը։
Աղբյուր ArmSport.am