2018-ի հեղափոխությունը փոխկապակցված է «Որոգայթ փառաց»-ի հետ. Արմեն Գրիգորյան
Ժողովրդավարությունն ու անվտանգությունը, կարծում եմ միմյանց չեն հակադրում, չնայած:
Այս մասին ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Իմ ընկալմամբ ժողովրդավարական համակարգերը ամենակայունն են: 2018թ-ից սկսած մեր աշխատանքների ուղղություններից մեկը եղել է այն, որ փորձել ենք ընդլայնել անվտանգության հայեցակարգը ու կարծում եմ որոշակի չափով մեզ հաջողվել է: Կարծում եմ ՀՀ-ում հստակ ընկալում կա, որ իշխանափոխության միակ գործիքը ընտրություններն են, այլ գործիք գոյություն չունի, ու սա մեր հիմնական հաջողություններից մեկն է»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով որքան կայուն են ժողովրդավարական ինստիտուտները, այնքան ամուր է անվտանգությունը:
«Ժողովրդավարական քննարկումների մեջ իդեալական ժողովրդավարությունը հաճախ փորձում են հակադրել իրականության հետ ու ասել, որ ժողովրդավարություն չկա, բայց մեր երազանքները մեր իրականության հետ երբեք չեն համապատասխանելու:
Մենք երազանքները օգտագործում ենք ջերմացնելու մեր սրտերը, շարժվելու դեպի այդ երազանք ու փոխելու իրականությունը: Մենք ժողովրդավարության երկար պատմություն չունենք, բայց ինձ բռնացրի մի մտքի վրա, որ մենք ունեցել ենք «Որոգայթ փառաց», որը երկար պատմություն է ու համոզված եմ, որ 2018թ-ի հեղափոխությունը նաև փոխկապակցված է «Որոգայթ փառաց»-ի հետ ասաց Արմեն Գրիգորյանը: