Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի. ԱԳՆ
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումներին, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում ՀՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ պատասխանել է.
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»:
Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյան Tert.am-ի հետ զրույցում եւս հերքեց, որ նման հանդիպում կա:
«Չկա նման հանդիպում»,- ասաց նա: