Դերասանուհի Այա Մանուկյանը քաղցկեղ ունի. նա բուժվում է Հայաստանում
Սերիալներից հայտնի Այա Մանուկյանը քաղցկեղ ունի:
Դերասան Եվգենի Ցիգանովը «StarHit»-ի հետ զրույցում պատմել է, որ աղջկա մոտ երկրորդ փուլում ախտորոշվել է ցրված խոշոր B-բջիջների լիմֆոմա։
«Այան արդեն թերապիայի 2 կուրս է անցել։ Չնայած 33 կգ քաշին՝ նա լավ է դիմանում, հիանալի է տրամադրված ապաքինմանը: Մարտական ոգի ունի»,- ասել է Ցիգանովը:
Այան այժմ բուժվում է Հայաստանում։ Բժիշկները դրական կանխատեսում ունեն: Նրանք պնդում են, որ լիմֆոմայի այս ձևը կարելի է հաջողությամբ բուժել։